Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարն է, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Արոյանն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները:
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը Արոնյանը գլխավորում է 19 միավորով, երկրորդ տեղում Ֆաբիանո Կարուանան է, որն ունի 17 միավոր։ Երրորդ տեղում Մաքսիմ Վաշիե-Լագրավն է՝ 16,5 միավորով։
Ֆեդերացիայից հավելել են, որ օգոստոսի 15-ին կանցկացվեն կայծակնային շախմատի վերջին 9 խաղափուլերը:






































