Մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են Իրանի վրա, Թեհրանը պատասխան հարվածներ է տալիս, սպանվել է երկրի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։
ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Մերձավոր Արևելքի երկրներից:
Վերաքննիչը մերժել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու մասին պաշտպանական կողմի բողոքը:
Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վրաստան՝ մասնակցելու Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։
Կիբեռհանցագործություններից տուժածները կրկին ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի դիմաց:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է:
Ջրային կոմիտեն հայտնել է, որ ջրանջատումները Երևանում կլինեն 3-4 ժամ՝ 7 ժամվա փոխարեն:
Բաքուն հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ցույց են տվել Հայաստանում խարհրդարանի ու կառավարության աշխատանքներից դժգոհության բարձր մակարդակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանի հետ որևէ գործարք՝ բացի անվերապահ կապիտուլյացիայից։






































