• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 22:55
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պատշաճ քննություն ու փոխհատուցման պահանջ․ կիբեռհանցագործություններից տուժածների ակցիան՝ ՔԿ-ի դիմաց

Uncategorized,
03 Մարտ 2026 14:46
ShareShareShare
Պատշաճ քննություն ու փոխհատուցման պահանջ․ կիբեռհանցագործություններից տուժածների ակցիան՝ ՔԿ-ի դիմաց
telegram

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիները մարտի 3-ին ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով պատշաճ քննության առնել իրենց հաղորդումները, իսկ որպես արդյունք՝ ապահովել կորցրած գումարների փոխհատուցումը։ Նրանց խոսքերով՝ իրենց դիմումներն անհրաժեշտ ընթացք չեն ստանում, քննությունը ձգձգվում է, հանցագործությունները չեն բացահայտում։ Ակցիան ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Տուժածների ներկայացուցիչ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը նշել է, որ, իր վերջին տվյալներով՝ միայն Hellobit հարթակից տուժածների թիվը հասնում է 40 000-ի, իսկ, ընդհանուր առմամբ, կիբեռհանցագործություններից տուժածների թիվը կարող է մոտ լինել 100 000-ին։

Նա տեղեկացրել է, որ շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին, այսօր ՔԿ 7 հաղորդում են մուտք արել։ Կարագյոզյանը նշել է, որ պետությունը չի կանխել հանցագործությունները և այդ պարագայում՝ պարտավոր է քաղաքացիներին փոխհատուցում տրամադրել։

«Փոխհատուցումը ոչ թե բարեգործություն, այլ պետության պարտականությունն է։ Հանցագործությունները տեղի են ունեցել հրապարակային կերպով տարածված գովազդների միջոցով, և պետությունն այստեղ մեծ թերացում է թույլ տվել»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ պետության անգործության մասով հանցագործության մասին հաղորդում էին ներայացրել Գլխավոր դատախազություն։

Նա հավելել է, որ կիբեռհանցագործությունները շարունակաբար տեղի են ունենում, իսկ հանցագործները չեն գտնվում։ Իրավապաշտպանը շեշտել է, որ անբավարար են գնահատում իրավապահների աշխատանքը, քանի որ մինչ օրս քաղաքացիներից որևէ մեկի իրավունքը չի վերականգնվել։

«Քաղաքացիների գործերն այստեղ՝ ՔԿ-ում են, բայց քննությունը չի երաշխավորում քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը: 2020 թվականից մինչ այսօր որևէ օրինակ չկա, որ քաղաքացու իրավունքը վերականգնված լինի։ Իրական՝ միայն թղթի վրա են ցույց տալիս, որ, իբրև, աշխատում են»,- հավելել է իրավապաշտպանը։

Նա ահազանգել է նաև զեղծարարության նոր մեթոդների մասին, որոնց հետևանքով քաղաքացիները կարող են տուժել։

«Նոր հանցագործություններ են ի հայտ եկել։ Արտերկրից հատկապես հաշվապահներին կամ ֆինանսական գիտելիքներ ունեցող քաղաքացիներին օրինական կերպով ընդունում են աշխատանքի՝ պարտադիր տնտեսագետի որակավորմամբ։ Այս քաղաքացիներին հավաքագրում են, ընդունում են աշխատանքի, հանձնարարականներ են տալիս՝ ասելով, թե հաշվեհամարների միջև X գումարներ պետք է փոխանցեն»,- պատմել է նա։

Իրավապաշտպանը հավելել է, որ այդ աշխատանքը քաղաքացին կատարում է, բայց չիմանալով՝ դառնում է հանցագործության մասնիկ։

«Քաղաքացին վերջում պատասխանատվության է ենթարկվում, որովհետև այդ գումարները, պարզվում է, հանցավոր ճանապարհով էին ձեռք բերվել կամ թալանված էին»,- ավելացրել է նա։

Բողոքի ակցիայի մասնակից, զեղծարարությունից տուժած քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն 0,3% վարկ էին խոստացել, որի դիմաց պահանջել էին նախապես գումարներ փոխանցել։ Նա նշել է, որ հավատալով՝ ավելի քան 2 մլն դրամ է փոխանցել, բայց իրեն ո՛չ վարկ են տրամադրել, ո՛չ էլ փոխանցած գումարն են վերադարձրել։

Կարագյոզյանի խոսքով՝ քաղաքացիները միամտորեն կարող են նման իրավիճակներում հայտնվել, բայց նրանց տարրական ֆինանսական իրավունքները պետք է պաշտպանված լինեն Հայաստանում։

ՀՀ ՆԳՆ-ն 2025-ին հայտնել էր, որ բացահայտել է միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։

2025-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։ Այդոււհանդերձ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն զեղծարարության ավելի քան 250 դիմում էր ստացել ՀՀ քաղաքացիներից, որոնցից ավելի քան 70%-ը կապված էր HelloBit-ի հետ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն ՀՀ-ում արգելափակել էր Hellobit ֆինանսական բուրգի առցանց հարթակները։

Կարդացեք նաև՝ 

«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին
telegram
Tags: զեղծարարությունԿարագյոզյանկիբեռհանցագործություններ

Հարակից հրապարակումներ

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ Աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...

ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ հանրապետական ​​օրենսդիրները պետք է Իրանին ևս ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող...

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56

Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է...

Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 20-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ ԽոյՇաբաթը սկսվում է փոփոխությունների անհրաժեշտության զգացումով։ Հատկապես շաբաթվա սկզբին...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Load More
Xosum
  • Լուրեր
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ Աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...

Read moreDetails
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը
Աշխարհում

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ հանրապետական ​​օրենսդիրները պետք է Իրանին ևս ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ