«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ստուգումները նպատակ ունեն Ղազարյանին ազատել աշխատանքից, քանի որ ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը չի հանդուրժում, երբ փորձառու կադրերն առարկում են իր հրամանները։
Թերթը նաև հայտնել է, որ աշխատանքից ազատել են հիմնարկի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին, որովհետև նա հրաժարվել է ցուցմունք տալ Ղազարյանի դեմ։
Նման իրավիճակ է նաև «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ հերթափոխի երկու աշխատակից ազատման դիմում են գրել ստուգումների ֆոնին, իսկ դրանք դժգոհություններ են առաջացրել նաև մյուս աշխատակիցների շրջանում, գրել է լրատվականը։






































