Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում արձանագրել է մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 45 դեպք, հայտնում են ԲԸՏՄ-ից։
Խախտումների համար նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3 մլն 150 հազար դրամի չափով։
Ստուգումների ընթացքում արձանագրվել են շինարարական աշխատանքների ընթացքում օդի պահպանության նորմերի խախտումներ, առանց փոշեպաշտպան ծածկոցների սորուն շինանյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի տեղափոխման, ինչպես նաև հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքեր։
Ամենաշատ խախտումները գրանցվել են Երևանում և Արմավիրի մարզում, իսկ առանձին դեպքեր արձանագրվել են նաև Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, հայտնում են տեսչական մարմնից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը բացատրել էր տարածաշրջանային գործոններով, հրդեհներով և նշել է, որ այն սեզոնային է։
Կարդացեք նաև՝
«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին






































