Փետրվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Հայաստանի զորամասերից մեկում զինծառայող է մահացել:
Աննա Հակոբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է:
Հայաստանում կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան:
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
«Վեոլիա Ջուրը» հայտարարել է ջրամատարակարման ժամերը կրճատելու մասին, քննադատություններից հետո որոշումը չեղարկվել է:
«Մարտի 1-ի» գործով կալանավորվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը:
Պոլսո Հայոց պատրիարքն իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու համար առաջարկել է սինոդական կառույց ստեղծել։
Աշխատանքից ազատվել է ոստիկանապետի երեք տեղակալ:
Քննչական կոմիտեն հայտնել է Մայր Աթոռից հափշտակություններ կատարելու և դրամական միջոցները յուրացնելու դեպքով քրեական վարույթների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Իրան:
Վրաստանի սահմանին հայկական բեռնատարներ են կուտակվել:
Բուժաշխատողներն ակցիա են իրականացրել՝ դժգոհելով վարձատրության մեխանիզմից:
Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումներ են սկսվել:
Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում հայ մարզիկներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթել են, Ռազմիկ Ղազարյանը ռեկորդ է սահմանել։





































