Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո աշխատանքից ազատվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է «Իշխանություն» լրատվականը։
Ըստ լրատվականի՝ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
ՆԳՆ-ից մեկնաբանել են, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։
«Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- հայտնել են ՆԳՆ-ից:




































