• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 23:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Պահանջում ենք փոխել բուժաշխատողների վարձատրության մեխանիզմը»․ բժիշկները նամակներ են հանձնել ԱԺ

Առողջություն,
23 Փետրվար 2026 13:26
ShareShareShare
telegram

Փետրվարի 23-ին բժիշկներն Ազգային ժողով են հանձնել նամակներ՝ պահանջելով փոխել պարտադիր առողջապահական ապահովագրության շրջանակում վարձատրության գործող կարգը և նախաձեռնել խորհրդարանական լսումներ։ Ակցիան հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-յան ալիքով։

Խնդիրը, նրանց խոսքով, առաջացել է համակարգի ներդրումից հետո գործող նոր մեխանիզմի և իրականացված հաշվարկների պատճառով, ինչի հետևանքով մի շարք բուժաշխատողներ ստացել են ավելի քիչ աշխատավարձ, քան ստանում էին մինչ համակարգի ներդրումը։

ԱԺ-ի մոտ բժիշկ Գևորգ Գրիգորյանը և առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը լրագրողներին հայտնել են, որ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ փետրվարին, մի շարք բուժաշխատողներ ստացել են մինչև 2-3 անգամ պակաս աշխատավարձ, իսկ առանձին դեպքերում՝ 19 հազար դրամ։

Գրիգորյանը նշել է, որ նամակներ են հանձնել ԱԺ բոլոր խմբակցություններին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ աշխատավարձի հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու պահանջով։

«Պահանջում ենք փոխել բժիշկներին վճարելու կարգը, փոխել նվազագույն շեմը։ Պահանջում ենք վերահաշվարկել բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը, ապահովագրական համակարգին դեմ չենք։ Այո, ապահովագրությունը մեր երկրի բնակիչների համար է, պարզապես այդ հարցը պետք է լուծվի ոչ թե բուժաշխատողների, այլ պետության հաշվին»,- ընդգծել է Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների նկատմամբ սոցիալական արդարություն չի կիրառվում։

«Բնակչության մի հատվածը չպետք է պետք մյուս շերտի խաթր տուժի»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ բժիշկների աշխատավարձի հաշվարկման մեխանիզմը փոխել են մարդիկ, ովքեր բուժառուների հետ ամենօրյա շփման մեջ չեն։

«Մեխանիզմը փոխել են մարդիկ, ովքեր տիտանական աշխատանք չեն կատարում։ Մարդիկ, ովքեր  կյանքեր չեն փրկում, որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձը պետք է այդպես հաշվարկվի, այդքան լինի։ Բուժաշխատողներն էլ արդարացի բողոքում են, որովհետև 19 000 աշխատավարձով ո՞վ կաշխատի։ Կան դեպքեր, երբ 23 000, 50 000 են ստացել, ինչը նույնպես աբսուրդ է»,- շեշտել է բժիշկը։

Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ խնդրի մասին բարձրաձայնող ու բողոքող բժիշկներն աշխատանքից հեռացվելու սպառնալիքներ են ստանում։ Միևնույն ժամանակ՝ նա չի բացառել՝ բժիշկները դուրս կգան փողոց, եթե խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց պահանջը չկատարվի։ 

Փորձագետի խոսքով՝ ոլորտի մասնագետները և իրավասու մարմինները պետք է կառուցողական դաշտում գույքագրեն ապահովագրության մեկնարկի երկու ամսվա ընթացքում արձանագրած խնդիրները և լուծումներ գտնեն։ Նա ընդգծել է, որ պետք է կանխել կարևոր համակարգի ներդրման հնարավոր ձախողումը։

«Բնակիչները հիվանդանոցներում շատ լուրջ խնդիրների են բախվում։ Նույն  իրավիճակն է նաև բժշկական կենտրոնների և բուժանձնակազմի համար։ Բուժաշխատողներն առաջին աշխատավարձն ստացել են ուշացումով․ հունվարի աշխատավարձը, եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ին են ստացել։ Դեղատներին էլ մինչև փետրվարի 20-ը փոխհատուցված դեղերի գումարները չէին փոխանցել, և դեղատներից ահազանգում էին իրենց պարտքերի մասին»,- հավելել է Պողոսյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ եթե բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկի վերանայում չլինի, իրավիճակը գնալով ավելի խնդրահարույց է դառնալու։

«Բուժաշխատողների աշխատավարձը կառուցվում է ըստ ապահովագրական սակագների՝ քեյսերի։ Եթե ապահովագրական քեյսերի գումարները, ծառայությունները չվերանայվեն, հատկապես՝ արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում աշխատողների աշխատավարձերի առումով ավելի խնդրահարույց իրավիճակ ենք ունենալու»,- մտահոգություն է հայտնել փորձագետը։

ԱԺ-ի մոտ հավաքված փորձագետներն ու բժիշկները կառուցողական քննարկում են առաջարկել մասնագիտական հանրույթին, պետական մարմիններին՝ մոտեցումները վերնայելու կոչ արել։

ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025-ի հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր 2026-ից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ 2026-ի հունվարից համակարգը հասանելի է մինչև 18 տարեկանների, 65+ տարիքի և 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիների համար։

Կարդացեք նաև՝

ՀՀ-ում բժշկական ապահովագրությունը գործարկվել է առանց նախապատրաստման և սխալ հաշվարկներով․ փորձագետ

«Շատ հանգիստ հերթագրվեցի», «ՄՌՏ-ից եմ օգտվել», «Չեմ հավատում». հարցում՝ առողջության ապահովագրության մասին

Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը

telegram
Tags: բժիշկներբժշկական ապահովագրությունԲողոքի ակցիա

Հարակից հրապարակումներ

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո 6 մարդ է հոսպիտալացվել

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո 6 մարդ է հոսպիտալացվել

17 Հուլիս 2026 19:38

Բյուրեղավան համայնքում մեկ գիշերվա ընթացքում աղիքային վարակի ախտանշաններով բժշկական օգնության դիմելու 15 դեպք է արձանագրվել, 6 մարդ հոսպիտալացվել է, հայտնել...

Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը 2024 թվականին աճել է 19,4%-ով

Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը 2024 թվականին աճել է 19,4%-ով

13 Հուլիս 2026 16:05

Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացության ցուցանիշը 2024 թվականին աճել է 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնել է ԵՊԲՀ...

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

10 Հուլիս 2026 13:49

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն, տեղեկացրել են բժշկական կենտրոնից։ Բելգիայից՝ շուրջ 3300 կիլոմետր հեռավորությունից,...

Հաստատվել է առողջության ապահովագրության բոնուսային միավորների հաշվարկման կարգը

Հաստատվել է առողջության ապահովագրության բոնուսային միավորների հաշվարկման կարգը

09 Հուլիս 2026 15:04

Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

08 Հուլիս 2026 23:55

Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը...

Load More
Xosum
  • Լուրեր
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку
Քաղաքականություն

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Read moreDetails
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ Աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ