Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:42

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը կդառնա ամենախոշորը վերջին չորս տարվա ընթացքում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Սա վերջին չորս տարվա ընթացքում պատժամիջոցների մեր ամենախոշոր փաթեթն է. ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցների ցուցակներում ներառվել է 218 անուն»,- ընդգծել է Կալլասը։

Նրա խոսքով՝ այս անգամ սահմանափակումները կիրառվում են ավելի քան հարյուր բանկերի և կրիպտոարժույթների օպերատորների, «ստվերային նավատորմի» ավելի քան 40 նավի, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում գտնվող մի քանի նավթավերամշակման գործարանի դեմ, որոնք, ըստ նրա, օգնում են Կրեմլին շարունակել պատերազմը։

Բացի այդ, Բրյուսելում հայտարարել են, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակներում ներառել է ռազմարդյունաբերական համալիրի ավելի քան 50 ձեռնարկություն, այդ թվում՝ ռուսական հեռահար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության առանցքային մասնակիցներին։

Կալլասը հավելել է, որ այս որոշումը լրացնում է նախորդ շաբաթ սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին ուկրաինացի ռազմագերիների ու քաղաքացիական ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրանց սպանությունների համար պատասխանատու անձանց, ինչպես նաև այն տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք օգնում են Կրեմլին ճնշումներ իրականացնել համացանցի օգտատերերի նկատմամբ։

Եվրահանձնաժողովը պատժամիջոցների 21-րդ փաթեթն առաջարկել էր հունիսին, սակայն, ըստ ԶԼՄ-ների, Եվրամիության անդամ երկրների դեսպանները չէին կարողացել համաձայնության հասնել այդ պատժամիջոցների շուրջ։

Փետրվարին ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+