Եվրամիության անդամ երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսված է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով սահմանվող սահմանափակումների շրջանակում, Reuters-ին հայտնել է եվրոպացի դիվանագետը։
Դիվանագետի խոսքով՝ ռուսական նավթի գնի առավելագույն շեմը՝ մեկ բարելի դիմաց 44,10 դոլարը, կմնա անփոփոխ առնվազն մինչև հուլիսի 23-ը։ Այդ ընթացքում ԵՄ երկրները կշարունակեն բանակցությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ անդամ երկրները դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել 21-րդ փաթեթի շուրջ։
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը նշել է, որ ԵՄ երկրները դեռևս ընդհանուր դիրքորոշում չունեն նաև ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) նկատմամբ սահմանափակումների խստացման հարցում։
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների 21-րդ փաթեթն առաջարկել էր հունիսին։ Այն ուղղված է Ռուսաստանի բանկային համակարգի, կրիպտոարժույթների ցանցերի, անօդաչու թռչող սարքերի արտադրության, ինչպես նաև նավթի առևտրով զբաղվող ընկերությունների և նավթավերամշակման ոլորտի դեմ։
Կարդացեք նաև՝






































