Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:56

«Ուժեղ Հայաստանը» ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստանը» ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, հայտնել է քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Դաշինքը նաև պահանջում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ դիմումը ՍԴ է մուտքագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Խոսնակը հավելել է, որ դիմումի հիմքում «իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ընտրախախտումներն են»։

Ավելի ուշ ՍԴ-ից հայտնել են, որ դատարանը երկու օրվա ընթացքում պետք է որոշի՝ ընդունե՞լ դիմումը վարույթ, թե՞ ոչ։ Դիմումը վարույթ ընդունելու դեպքում դատարանը պարտավոր է գործով վերջնական որոշում կայացնել ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 15 օր հետո։

Վարդևանյանն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ ՍԴ ներկայացված դիմումը բաղկացած է 84 էջից և պարունակում է ծավալուն հիմնավորումներ։ 

Նա նշել է, որ ՍԴ-ն, որպես ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել 3 որոշումից մեկը՝ անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը և ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ։ Նա ընդգծել է, որ դաշինքը հատկապես կարևորում է առաջին երկու տարբերակը։

Վարդևանյանի խոսքով՝ դիմումում ներկայացված են բազմաթիվ հիմնավորումներ, այդ թվում՝ Վարչական դատարանի որոշումներ՝ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման և ԿԸՀ-ի՝ վերաքվեարկություն չնշանակելու և որոշ գործողությունների վերաբերյալ։ Վարդևանյանը հավելել է, որ գործը ՍԴ-ում քննվելու է բանավոր ընթացակարգով։

Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): Ավելի վաղ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին էին հայտարարել նաև «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը, ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Թարմացված է՝ 19.05.2026 | 16։27

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+