ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանին։
Համապատասխան հրամանագրում ազատման պատճառը չի նշվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին ճեպազրույցում հայտարարել էր բանակում կադրային փոփոխությունների մասին՝ չնշելով, թե որ պաշտոնյաներին դրանք կվերաբերեն։
«Որոշակի միջնորդություն եմ ուղարկել Հանրապետության նախագահին՝ բանակի հետ կապված կադրային փոփոխությունների վերաբերյալ։ Երբ հրամանագիրը լինի, կտեսնենք»,- հավելել էր վարչապետը։
Գրիգորյանը գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի փետրվարին։ Մինչ այդ նա ղեկավարում էր Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







