Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:16

Հինգ հայկական ֆիլմ կցուցադրվի Նյու Յորքի Asia Society-ում

Հինգ հայկական ֆիլմ կցուցադրվի Նյու Յորքի Asia Society-ում

Նյու Յորքի Asia Society-ում հոկտեմբերի 23-25-ը կանցկացվի Our Century: Spiraling Paths Through Armenian Cinema ծրագիրը, որում ընդգրկված է տարբեր երկրների և ժամանակաշրջանների հայ ռեժիսորների հինգ ֆիլմ, հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։

Ծրագիրը հոկտեմբերի 23-ին կբացի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը՝ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի գեղարվեստական կենսագրությունը։ 1966 թվականին այն դարձել էր «Կաննի» կինոփառատոնում ցուցադրված առաջին հայկական ֆիլմը։ Հաջորդ օրը կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմը՝ լուսանկարչի մասին, որը Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց գալիս է օրացույցի համար հայկական եկեղեցիներ լուսանկարելու։ Դրանից առաջ կցուցադրվի Արբի Օվանեսյանի Lebbeus in the Name of Thaddeus կարճամետրաժ ֆիլմը։

Այնուհետև հանդիսատեսը կդիտի Last Station ֆիլմը՝ եգիպտահայ դերասաններ Նորա Արմանիի և Ժերար Փափազյանի մասին, որոնք մեկնում են Լոս Անջելես՝ ամերիկյան երազանքի որոնումներով։ Ծրագիրը հոկտեմբերի 25-ին կեզրափակի After Dreaming ֆիլմը՝ Քրիստին Հարությունյանի ռեժիսորական դեբյուտը հետպատերազմյան Հայաստանում ծառայող զինվորի մասին։

Ծրագրի համադրողը Սոնա Կարապողոսյանն է։ Ցուցադրություններն անցկացվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ ֆիլմերը միավորում են տան, հիշողության, ինքնության և աշխարհում սեփական տեղը գտնելու թեմաները։

Ցուցադրությունները տեղի կունենան 725 Park Avenue հասցեում, տոմսի արժեքը 15 դոլար է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+