Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:27

Ադրբեջանցու համար որպես պատիժ կարող է դիտարկվել մինչև ցմահ ազատազրկումը․ Վարդևանյան

Ադրբեջանցու համար որպես պատիժ կարող է դիտարկվել մինչև ցմահ ազատազրկումը․ Վարդևանյան

Հայաստանի սահմանը հատած և Շաքի գյուղում հայ ընտանիքի վրա հարձակում գործած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործողությունները կարող են հանգեցնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման, հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նրա ճեպազրույցը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Վարդևանյանի խոսքով՝ դեպքը պետք է դիտարկել ոչ միայն պետական սահմանն ապօրինի հատելու, այլև մարդու կյանքի դեմ ոտնձգության տեսանկյունից։ Նա նշել է, որ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ժամանակ վտանգի տակ նաև կնոջ երեխաներն էին։

«Այն նկարագիրը, որը լսել եմ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների միջոցով, կարելի է ասել՝ վկայում է մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի մասին»,- ասել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ կախված նրանից, թե իրավական ի՞նչ գնահատական կտրվի ադրբեջանցի զինծառայողի գործողություններին, որպես պատիժ կարող է դիտարկվել նաև մինչև ցմահ ազատազրկումը։

«Այստեղ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հնարավորությունը կարող է դիտարկվել, որովհետև կարծես անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանքը»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը։

Նա կարևորել է, որ ադրբեջանցի զինծառայողն այժմ կալանավորված է, միաժամանակ՝ հարց բարձրացրել նախաքննության ընթացքի և գործը դատարան ուղարկելու ժամկետների վերաբերյալ։

«Հայաստանում նշված անձի գործողություններին պետք է տրվի պատշաճ և գործի հանգամանքներից բխող խիստ իրավական գնահատական»,- ընդգծել է Վարդևանյանը։

Նա նշել է, որ գործի քննությունը հնարավորության դեպքում պետք է լինի հանրության համար առավելագույնս թափանցիկ։

Վարդևանյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կալանավորված ադրբեջանցու նկատմամբ ՀՀ-ում անմարդկային վերաբերմունքի մասին որևէ տվյալ չկա։ Նա դա հակադրել է Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հրապարակված տեղեկություններին՝ կարծիք հայտնելով, որ այս հանգամանքը պետք է ներկայացվի նաև միջազգային հանրությանը։

Վարդևանյանը դեպքը կապել է նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործի հետ՝ այն անվանելով «սաֆարովյան հիվանդության» շարունակություն։ Նրա գնահատմամբ՝ Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնումից և այնտեղ հերոսացումից հետո նման վարքագծին պատշաճ գնահատական չտալը նաև Շաքիի դեպքի տեսքով է հետևանքներ ունեցել։

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին Շաքիում հոկտեմբերի 1-ին կրակել էր 39-ամյա Անի Ավետիսյանին։ Ավետիսյանի հարազատները ԶԼՄ-ներին ավելի ուշ պատմել էին, որ ադրբեջանցին Ավետիսյանի երկու երեխային պատանդ էր վերցրել, իսկ Ավետիսյանը նրանց պաշտպանելիս հրազենային վնասվածք էր ստացել ոչ միայն ոտքի շրջանում, այլև կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Ավետիսյանը վիրահատության էր ենթարկվել։ Նրա երկու երեխան նույնպես տուժել էին, տղան դաստակի շրջանում էր վնասվածք ստացել և վիրահատվել։

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, Մուսաևը երկու ամսով կալանավորել էր, նրան մեղադրանք էր առաջադրել հինգ հոդվածով։ Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միևնույն ժամանակ՝ դեռևս պարզ չէ, թե ե՞րբ էր նա հատել Հայաստանի սահմանը և մինչ հայ ընտանիքի վրա հարձակումը քանի՞ օր էր գտնվել Հայաստանի տարածքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+