Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:48

ԳԴ-ն խախտում է հայտնաբերել Սարգսյանի զեկուցմամբ օտարված «Վանա լիճ դրախտ»-ի գործում

ԳԴ-ն խախտում է հայտնաբերել Սարգսյանի զեկուցմամբ օտարված «Վանա լիճ դրախտ»-ի գործում

Աշտարակ համայնքի Քասախի կիրճում գտնվող «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացում խախտումներ հայտնաբերելով՝ դատախազությունը հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ և դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության հայց, տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը (ԳԴ)։

Գերատեսչության վարկածով՝ 2004 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկուցմամբ և Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտին առանց գնահատման $500 հազարով ուղղակի վաճառքով օտարվել է ֆիզիկական անձի։

Նույն գինը գույքի համար սահմանվել էր դեռևս 1997 թվականի գնահատմամբ, թեև դրանից հետո համալիրն ընդլայնվել էր։ Իսկ 2005 թվականին դրա լիկվիդացիոն արժեքը պայմանագրով սահմանվել էր $700 հազար։

Դատախազության տվյալներով՝ առանց իրավական հիմքերի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի վարձակալության իրավունք, ինչը հետագայում հիմք է դարձել 115,8 մլն դրամ (մոտ $321 հազար) կադաստրային արժեքով հողամասն անհատույց սեփականաշնորհելու համար։
Հաղորդումը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ պետական հայցն ընդունվել է դատարանի վարույթ։

Դատարանը հոկտեմբերի 2-ին մերժել էր «Սև բերդի» գործով Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր սկսվել հուլիսին՝ Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ենթադրյալ ապօրինի օտարելու գործի շրջանակում։

Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000–2007 թվականներ)։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով)։

ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով (մոտ $63,6 հազար) ֆիզիկական անձի էր օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և հարակից 0,7 հեկտար հողամասը։ Սա Սարգսյանի դեմ դատարան ներկայացված հինգերորդ քրեական գործն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+