Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:32

Գերիներին ուղղված նամակներ կառավարությանը՝ հասցեատերերին փոխանցելու ակնկալիքով

Գերիներին ուղղված նամակներ կառավարությանը՝ հասցեատերերին փոխանցելու ակնկալիքով

Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված շուրջ 1300 նամակ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հանձնել են ՀՀ կառավարությանը՝ ակնկալելով գործադիրի աջակցությունը դրանք հասցեատերերին փոխանցելու հարցում։ Ուղիղ հեռարձակումն` Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նամակների հավաքագրման նախաձեռնությունը մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ, իսկ գործընթացին միացել են նաև Հայաստանում և արտերկրում բնակվող մարդիկ։

Արցախի նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ նամակների հետ կառավարությանը նաև հանրագիր են հանձնել։ Փաստաթղթերի ընդունումը գրանցվել է, և նախաձեռնության մասնակիցները մեկամսյա ժամկետում սպասում են կառավարության գրավոր պատասխանին։ 

«Թե ինչքան պետք է չարչարվենք՝ չգիտեմ, բայց բոլորս պետք է չարչարվենք, որ նամակները տեղ հասնեն»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները՝ Բաքվում պահվող հայերի հետ կապ հաստատելու, նրանց աջակցություն փոխանցելու և նրանցից տեղեկություններ ստանալու համար։ Բեգլարյանը նշել է, որ դեռ պարզ չէ՝ նամակները կհասնե՞ն հասցեատերերին, և եթե խոչընդոտներ առաջանան, դրանք ո՞ր կողմում կլինեն՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։

«Կարծում եմ՝ նամակները տեղ հասցնելու հնարավորություն կա։ Այս ճանապարհով չլինի՝ այլ ճանապարհ կփորձենք»,- նշել է նա՝ հավելելով, որ գործընթացում ներգրավված են նաև գերիների հարազատներ ու տարբեր նախաձեռնություններ։

Բեգլարյանը հավելել է, որ «Արցախ» միությունը պարբերաբար զեկույցներ և գրություններ է պատրաստում միջազգային կառույցների համար, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ աջակցում է իրավական գործընթացներին։

«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ նախաձեռնությունը կապված է  Զոնաբենդի՝ Բաքվում պահվող հայերին աջակցելու նախաձեռնության հետ։ Նրա խոսքով՝ նամակները հասցեական են և ուղղված են Բաքվում պահվող՝ անուն-ազգանունով հայտնի հայերին։

Դիլբարյանի խոսքով՝ նամակների զգալի մասն ստացվել է արտերկրից՝ ինչպես Սփյուռքի հայերից, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք առնչվել են Արցախին, ճանաչել են Վարդանյանին կամ հետաքրքրված են հայկական հարցերով։

Նա համոզմունք է հայտնել, որ նամակները Բաքու հասցնելու իրական հնարավորություն կա։ Միաժամանակ՝ Դիլբարյանը կարևորել է հանրային ճնշումը՝ պնդելով, որ գերիների վերադարձի հարցում միայն «լռության» քաղաքականությունը բավարար չէ։

«Առանց ճնշման ոչ մի գերի ոչ մի պետության երբևէ չի վերադարձվել։ Բոլոր վերադարձերը ճնշման ներքո էին։ Ճնշումը պետք է լինի քաղաքական, հումանիտար, դիվանագիտական և իրավական»,- հայտարարել է նա։

Դիլբարյանը հանրային ճնշումն անվանել է «օրինական սահմանադրական միջոց» և նշել, որ քաղաքացիների հետևողական մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ դարձնել ինչպես Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության, այնպես էլ նրանց նամակները հասցնելու գործընթացը։

Բաքվում պաշտոնական տվյալներով 19 հայ գերի է պահվում։ Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար հուլիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Մինչ օրս նրա այցի հնարավորության շուրջ հստակ պատասխաններ չկան։

Կարդացեք նաև՝

«Հետևեք ձեր օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

«Չենք հուսահատվելու»․ Բաբայանը հայտնել է վճռաբեկ բողոքի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+