Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:16

Երուսաղեմում տղամարդը փորձել է բնական կարիքը հոգալ հայկական վանքի մուտքի մոտ

Երուսաղեմում տղամարդը փորձել է բնական կարիքը հոգալ հայկական վանքի մուտքի մոտ
Տղամարդը փորձել է բնական կարիքը հոգալ Երուսաղեմի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ, հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։ Նրա խոսքով՝ անվտանգության հայ աշխատակիցը միջամտել և կանխել է միջադեպը։ «Հոգնել ենք այս ամենից։ Մեր տունը դառնում է անճանաչելի։ Ամեն օր նոր միջադեպ է տեղի ունենում, և յուրաքանչյուր հաջորդն ավելի զզվելի է, քան նախորդը։ Մենք զուգարան չենք։ Մեր արժանապատվությունը մշտապես ոտնահարվում է։ Բավական է։ Կանգ առեք»,- գրել է Բալյանը։ Ավելի ուշ հայ պահակը տղամարդուն հետ կանչեց և թույլ տվեց օգտվել վանքի ներսում գտնվող զուգարանից։ Նա շնորհակալություն հայտնեց նրան և քաղաքավարիորեն հեռացավ։ Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Հայկական թաղամասի և քրիստոնեական սրբավայրերի մոտ պարբերաբար կրկնվող միջադեպերի ֆոնին։ Չնայած վանքի մոտակայքում ոստիկանական հսկողության սահմանմանը՝ համայնքի ներկայացուցիչներն արձանագրում են, որ սրբավայրերի և քրիստոնյա բնակիչների դեմ ուղղված ոտնձգությունները շարունակվում են։ 2025 թվականի հուլիսին իսրայելցի իրավապաշտպանները հայտնել էին հայերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թվի աճի մասին։ Օգոստոսին 6 իսրայելցի էր ձերբակալվել՝ Սուրբ Հակոբ վանքի մուտքի վրա հարձակումից հետո։ Նույն ամսվա վերջին ևս 4 մարդ էր ձերբակալվել՝ Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անցորդ աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքում վանքի մուտքի ուղղությամբ։ Հոդվածը թարմացված է | 30.09.2026 9:06-ին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+