Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել դիտարկել բնական գազի սպառումը կրճատելու միջոցները՝ էներգակիրների գների աճը զսպելու համար։ Այս մասին ԵՄ երկրների էներգետիկայի նախարարներին ուղղված նամակում հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։ Նամակի բովանդակությանը ծանոթացել է Reuters-ը։
Յորգենսենը հայտարարել է, որ ԵՄ-ն բախվում է էներգակիրների մատակարարման խնդիրների՝ գների ճգնաժամի պայմաններում։ Նրա խոսքով՝ համաշխարհային շուկայում առաջարկի սահմանափակ լինելու և գների կտրուկ տատանումների պայմաններում պահանջարկի կրճատումը կարող է նպաստել գների զսպմանը։
Եվրահանձնակատարը չի նշել, թե որքան ժամանակ կարող է անհրաժեշտ լինել նման միջոցների կիրառումը։ Նրա խոսքով՝ պահանջարկի սահմանափակումը պետք է կիրառվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի շուկան կայունացնելու համար։
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ԵՄ-ում գազի պաշարները պատմական մակարդակների համեմատ ցածր են, սակայն մատակարարումները շարունակում են կայուն մնալ։ Ավելի վաղ հանձնաժողովը նաև հայտարարել էր, որ գազի մատակարարման անմիջական վտանգ չի տեսնում։
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և համաշխարհային էներգետիկ շուկաներում անկայունությունը մեծացրել են գների տատանումները։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ շարունակում է ԵՄ անդամ երկրների հետ հետևել շուկայի իրավիճակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







