Ռուսաստանը չի վերացնում Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներկրման արգելքը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզորին»։
Ըստ գերատեսրության՝ «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից չի ստացել ձկան և կաթնամթերքի արտադրության ոլորտներում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր։
«Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և պաշտոնական հարցումներ, որոնք բավարար չեն սահմանափակումները վերացնելու համար։ Այդ մասին հայկական կողմը տեղեկացվել է»,- կարգավորող մարմնի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Վերջին ամիսներին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանից ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումների, «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման կասեցման, ձկան արտահանման, կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման սահմանափակման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







