Մարիա Դաղլյան-Հերնանդեսը նշանակվել է Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի դատավոր, հայտնում է Հայ իրավաբանների ասոցիացիան։
Նա նախկինում պաշտոնավարել է Օրինջ շրջանի բարձրագույն ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։ Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում Դաղլյանի թեկնածությունն առաջադրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
2006-2009 թվականներին Դաղլյանը պաշտոնավարել էր որպես Օրինջ շրջանի բարձրագույն ատյանի դատարանի դատավոր և հանձնակատար, իսկ 1995-2006 թվականներին աշխատել որպես հանրային պաշտպանի տեղակալ՝ շրջանի հանրային պաշտպանի գրասենյակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







