Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:54

«Եդինայա Ռոսիա»-ն նախնական արդյունքներով պահպանում է սահմանադրական մեծամասնությունը

«Եդինայա Ռոսիա»-ն նախնական արդյունքներով պահպանում է սահմանադրական մեծամասնությունը

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքներով կարող է ստանալ 355 մանդատ՝ պահպանելով սահմանադրական մեծամասնությունը, գրում է ՌԲԿ-ն՝ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների հիման վրա։

Արձանագրությունների 95,18 տոկոսի մշակման արդյունքներով՝ կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 57,83 տոկոսը։ Նրա թեկնածուներն առաջատար են նաև 225 միամանդատ ընտրատարածքից 208-ում։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն ստացել է 13,81 տոկոս, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,98 տոկոս, «Նոր մարդիկ»-ը՝ 7,96 տոկոս, իսկ «Արդար Ռուսաստան»-ը՝ 4,96 տոկոս։ Վերջինս այս փուլում չի հաղթահարում կուսակցական ցուցակներով մանդատների բաշխմանը մասնակցելու 5 տոկոսի շեմը։

ՌԲԿ-ի հաշվարկով՝ եթե «Արդար Ռուսաստան»-ը հաղթահարի շեմը, «Եդինայա Ռոսիա»-ի մանդատների թիվը կկազմի 347՝ 355-ի փոխարեն։ Երկու դեպքում էլ այն կգերազանցի կուսակցության նախկին առավելագույն արդյունքը՝ 2016 թվականին ստացած 343 մանդատը։

ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 59,32 տոկոս։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին։ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ 20 շրջանի 20 ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 36 850 քվեաթերթիկ։ Նրա խոսքով՝ արձանագրվել է նաև քվեաթերթիկների լցոնման երկու դեպք՝ Ղրիմում և Մարի Էլում։

Հայաստանում ՌԴ քաղաքացիները քվեարկել էին Երևանում ՌԴ դեսպանությունում և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում։ Երևանում դեսպանության մոտ սեպտեմբերի 20-ին հերթ էր գոյացել։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դա բացատրել էր երկրում Ռուսաստանի քաղաքացիների մեծ թվով և իրենց դիրքորոշումն արտահայտելու ցանկությամբ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+