Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող երեք «գործող բջիջների» բացահայտման և չեզոքացման մասին, հայտնել է «Մեհր» գործակալությունը։
Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Պերուի ընտրանուն։ Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը հաղթանակներ են գրանցել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։
Նույն տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Չինաստանի ընտրանու հետ։ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։
Օլիմպիադայի 5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9, իսկ կանանց հավաքականը՝ 8 միավոր։
6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Իրանի, իսկ կանանց հավաքականը՝ Լատվիայի ընտրանու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







