Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու կամ այն փոփոխելու հարցը։

Դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Կարապետյանի նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։

Կարապետյանի գործով դատախազը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել տնային կալանքի ժամկետը՝ գործող սահմանափակումներով։ Պաշտպանական կողմը, իր հերթին, միջնորդել էր վերացնել տնային կալանքը։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ գրավն ու բացակայելու արգելքը կարող են ապահովել հնարավոր ռիսկերի չեզոքացումը։

«Եթե դատարանը գտնի, որ տնային կալանք խափանման միջոցը վերացնելու հիմքեր չկան, ապա խնդրում եմ փոփոխել այն առավել նվազ ինտենսիվ սահմանափակում նախատեսող խափանման միջոցի՝ վարչական հսկողության»,- ասել է փաստաբանը։

Նա նաև խնդրել է վարչական հսկողություն կիրառելու դեպքում բացառել էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառումը՝ նշելով, որ սարքն անհարմարություն է պատճառում։

«Մյուս համակցված խափանման միջոցները՝ գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը, լիարժեքորեն կփարատեն հանրային մեղադրողի մտահոգությունները»,- հավելել է Հակոբյանը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը միջնորդել էր 300 մլն դրամով բարձրացնել գրավի չափը՝ վերացնելով տնային կալանքը։ Այնուամենայնիվ, դատարանը որոշել է երկարաձգել տնային կալանքի ժամկետը։

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին։

Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումն անվանել էր «քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորում»։

«Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետև անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Կարապետյանին»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարապետյանին կալանավորել էին 2025 թվականի հունիսին՝ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ կիրառվել էին տնային կալանք և գրավ։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, իսկ հուլիսի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը։ Կարապետյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով, հետագայում՝ նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ, այդ թվում՝ փողերի լվացման և հարկեր ու տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք համարում է քաղաքական հետապնդում։

Նախորդ՝ սեպտեմբերի 11-ի դատական նիստում Կարապետյանի գործով վկան հրաժարվել էր ցուցմունք տալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+