Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:40

Սամվել Կարապետյանի գործով վկան հրաժարվել է ցուցմունք տալ. դատավոր

Սամվել Կարապետյանի գործով վկան հրաժարվել է ցուցմունք տալ. դատավոր

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով վկա Նարինե Ամիրյանը հրաժարվել է ցուցմունք տալ, հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Ամիրյանը հայտնել է, որ գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի կինն է և չի կարող ցուցմունք տալ, քանի որ իր հաղորդած տեղեկությունները կարող են օգտագործվել ամուսնու դեմ։ Դատավորի խոսքով՝ ևս երկու վկա՝ Պավել Մարտիրոսյանը և Հակոբ Վարդանյանը, չեն ներկայացել դատական նիստին։

Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Դատարանը, մասնավորապես, կքննի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման կամ փոփոխման հարցը։

Կարապետյանին կալանավորել էին 2025 թվականի հունիսին՝ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ կիրառվել էին տնային կալանք և գրավ։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, իսկ հուլիսի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը։ Կարապետյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով, հետագայում՝ նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ, այդ թվում՝ փողերի լվացման և հարկեր ու տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք համարում է քաղաքական հետապնդում։

Նախորդ՝ սեպտեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվել էր՝ դատախազի՝ արձակուրդում լինելու պատճառով, ինչի վերաբերյալ նա դիմում էր ներկայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+