Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:47

Հուսանք՝ «իրական» Հայաստանի որևէ հատված Շուշիի ճակատագրին չի արժանանա․ Արամ Ա

Հուսանք՝ «իրական» Հայաստանի որևէ հատված Շուշիի ճակատագրին չի արժանանա․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն արձագանքել է Շուշիից տարածված տեսանյութերին, որոնցում հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները ներկայացվում են որպես «աղվանական կառույցներ»։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի որևէ հատված չի արժանանա Շուշիի ճակատագրին։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական եկեղեցիները ներկայացրել էր որպես «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս»։ Նա նաև նշել էր, թե Գանձասարը XIII դարում իբր հիմնադրել է «Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան Ջալալ Դովլաթը»։

Արամ Ա-ն նշել է, որ խոր ցավով և ընդվզումով է դիտել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, ինչպես նաև քննադատել է այցին մասնակցած դեսպաններին։

«Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյամբ ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնեցված մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։ Պատմության ինչպիսի՜ ահավոր խեղաթյուրում՝ մեր աչքերի առաջ»,- գրել է Արամ Ա-ն։

Կաթողիկոսը տեղի ունեցածն անվանել է «ընդվզեցուցիչ երևույթ»՝ այն կապելով հայկական կողմի «անմիաբանության ու անհեռատես քաղաքականության» հետ։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է մղի ինքնագիտակցության և համախմբման՝ «հայրենիքի ու ազգի գերագույն և ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ»։

«Աղոթում ենք և հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանից որևէ հատված Շուշիի ճակատագրին չի արժանանա»,- եզրափակել է Արամ Ա-ն։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 000 մարդ, բռնի տեղահանվել էր Հայաստան։ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայկական կողմը և միջազգային կառույցները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության և դրա ինքնության խեղաթյուրման հաստատված փաստերի մասին։ Ադրբեջանը ոչ միայն խեղաթյուրում է պատմությունը, այլև վանդալիզմի է ենթարկում հայկական ժառանգությունը։ 

Կարդացեք նաև՝ 

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+