Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը սեպտեմբերի 15-25-ը՝ 10 օրով, կդադարեցվի, հայտնել են «Գազպրոմ Արմենիայից»։
Ընկերությունից պարզաբանել են, որ դադարեցումը պայմանավորված է Ռուսաստանի տարածքում գտնվող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման համալիր աշխատանքներով։
Նշված ժամանակահատվածում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս պաշտոնյաները դեռ մայիսից հայտարարել էին ՀՀ մատակարարվող գազի գնի շուրջ հնարավոր վերանայումների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, ակնարկել էր, թե ռուսական գազի թանկացման դեպքում ՀՀ-ն ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»։
Կարդացեք նաև՝
Գազի թանկացման դեպքում կբարձրացնենք 102-րդ ռազմաբազայի վարձավճարը․ Գաբրիելյան
Կարապետյանը տնտեսական ռիսկեր է տեսնում․ ֆիննախում վատատես չեն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







