Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

Փաշինյանը հանձնարարել է ապօրինի գույքի 25%-ը չթողնել սեփականատիրոջը

Փաշինյանը հանձնարարել է ապօրինի գույքի 25%-ը չթողնել սեփականատիրոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական փոփոխություններ նախապատրաստել, որոնցով կվերացվի հաշտության համաձայնության դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի 25%-ը սեփականատիրոջը թողնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում, որը հեռարձակել է Armenia Today-ը։

Գործող կարգավորմամբ՝ հաշտության համաձայնության դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի 25%-ը կարող է մնալ սեփականատիրոջը, իսկ 75%-ը փոխանցվել պետությանը։ Փաշինյանի հանձնարարությամբ՝ այս հնարավորությունը պետք է վերացվի, և պետությանը վերադարձվի գույքի ամբողջ 100%-ը։

«Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25%՝ առհասարակ, չպիտի լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100%-ը պետք է վերադարձվի»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն նախապատրաստվում են և շուտով կներկայացվեն շրջանառության։

«Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,- ասել է Փաշինյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը Հայաստանում ընդունվել էր 2020 թվականին։ Այն նախատեսում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հնարավորություն, եթե իրավասու մարմինը դատարանում հիմնավորում է դրա ապօրինի ծագումը։

Օրենսդրությունը նաև հնարավորություն է տալիս մինչև դատական վերջնական որոշումը հաշտության համաձայնագիր կնքել պետության հետ։ Գործող կարգավորմամբ՝ նման համաձայնագրի դեպքում պետությանը կարող է փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի առնվազն 75%-ը, իսկ մնացած մասը՝ պահպանվել սեփականատիրոջ մոտ։

Այսպիսով՝ Փաշինյանի հանձնարարությունը վերաբերում է ոչ թե ապօրինի ճանաչված գույքի 25%-ը պարտադիր սեփականատիրոջը թողնելու գործող կանոնին, այլ հաշտության համաձայնագրի շրջանակում նման հնարավորություն նախատեսող կարգավորման վերացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+