ԱՄՆ-ի Հայ ոսկերիչների ասոցիացիայի Արևելյան ափի մասնաճյուղն (AJA East Coast) ընտրել է 2026-2027 թվականների տնօրենների խորհուրդը։ Կազմակերպության ընտրված նախագահ (president-elect) է դարձել ոսկերչական իրերի դիզայներ և GIA-ի հավաստագրված մասնագետ Անի Խաչյանը։
Խաչյանն ասոցիացիայի՝ 1999 թվականի հիմնադրումից ի վեր առաջին կինն է, որն ընտրվել է նախագահի պաշտոնում։ Կազմակերպության գնահատմամբ՝ նրա ընտրությունն արտացոլում է AJA East Coast-ի շարունակական զարգացումը և համաշխարհային ոսկերչական ոլորտում ղեկավար պաշտոններում կանանց դերի աճը։
Խաչյանն Ani Fine Jewelry-ի հիմնադիրն ու ստեղծագործական տնօրենն է։ Նա AJA East Coast-ի գործունեությանը մասնակցում է 2016 թվականից։
Նոր գործադիր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև Մայքլ Գիվլեքյանը և Արթուր Գեսյանը՝ որպես համանախագահներ, իսկ Վահե Զարդարյանը՝ որպես քարտուղար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







