Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:29

ԱԺ-ն 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ է ընտրում

ԱԺ-ն 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ է ընտրում

Ազգային ժողովում ընթանում է չորս մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրությունը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է  ընտրվել Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։

ՔՊ-ն Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Ալխաս Ղազարյանին, Արտաքին հարաբերությունների՝ Մարիա Կարապետյանին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի՝ Ծովինար Վարդանյանին։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Սոնա Ղազարյանին, իսկ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Զարուհի Բաթոյանին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի՝ Վրույր Այվազյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի՝ Մարիաննա Ղահրամանյանին։

Ավելի ուշ Ղահրամանյանը միաձայն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընտրվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական ​​հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա օգտին քվեարկել է հանձնաժողովի 5 անդամ, դեմ՝ 3։ Ձեռնպահ ձայներ չեն գրանցվել։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նա այս պաշտոնում խմբակցության երրորդ թեկնածուն էր։ Առաջին նստաշրջանում ԱԺ-ն չէր ընտրել ընդդիմության առաջադրած երկու թեկնածուին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին։

Թարմացված է՝ 08.09.2026 | 15:39

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+