Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցերը և պայմանավորվել են ակտիվացնել տարբեր մակարդակներում երկկողմ շփումները։
Սա այս տարվա ընթացքում նրանց երկրորդ հեռախոսազրույցն էր, վերջին անգամ Պուտինն ու Ալիևը զրուցել էին հուլիսի վերջին։ Այդ ժամանակ նախագահները քննարկել էին երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, ինչպես նաև վերահաստատել համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
Դրանից առաջ Ալիևը, անդրադառնալով երկրների միջև նկատվող լարվածությանը, հայտարարել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները լիովին կարգավորված են։ Նա ընդգծել էր, որ Բաքուն կարևորում է Մոսկվայի հետ հարաբերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







