Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով երկկողմ և միջազգային արդիական հարցեր, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև ակտիվացած երկխոսությունը։
Պուտինը և Ալիևը վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։
Փաշինյանը Պուտինի հետ հուլիսի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խոսել էր տնտեսական խնդիրների մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։




































