Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն իր կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, ֆուտբոլային ակումբը տեղափոխության մասին հայտարարել է սոցիալական ցանցերի իր էջերում։
«Ալ-Հիմմա»-ն գտնվում է Ռիադում և խաղում է Սաուդյան Արաբիայի կանանց առաջին դիվիզիոնում։ Արթինը Հայաստանի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Արթինը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գերմանիայում, Իսպանիայում և Հայաստանում։ Գերմանիայում նա խաղացել է «Հոֆենհայմի» և «Բավարիայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում և «Այնտրախտ Ֆրանկֆուրտ II»-ում։ Իսպանիայում հանդես է եկել «Ալաշկերտում» և «Ռայո Վալեկանոյում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







