Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:17

Ինչպե՞ս նորածիններին առցանց գրանցել պոլիկլինիկաներում

Ինչպե՞ս նորածիններին առցանց գրանցել պոլիկլինիկաներում

Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում, ներդրվել է նորածին երեխաներին առցանց գրանցելու հնարավորություն։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Ծառայությունը հասանելի է ՀՀ քաղաքացիներին՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում։ Առցանց գրանցումն իրականացվում է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Ծնողը «ԵսԵմ» համակարգով անցնում է նույնականացում։ Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ընտրել երեխայի հաշվառման հասցեի տարածքում գտնվող բժշկական հաստատությունը և ընտանեկան բժշկին։ Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումն իրականացվում է անմիջապես։

Բժշկական հաստատությունում գրանցվելուց առաջ անհրաժեշտ է, որ նորածնի ծնունդն արդեն գրանցված լինի։ Մայրը կարող է առցանց գրանցել երեխային՝ անկախ ամուսնության գրանցված լինելու հանգամանքից։ Հայրը կարող է առցանց գրանցումն իրականացնել միայն երեխայի մոր հետ գրանցված ամուսնության առկայության դեպքում։

Առցանց ծառայությունից հնարավոր է օգտվել միայն այն դեպքում, երբ նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնում են։ Եթե հասցեները տարբեր են, անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել փաստացի բնակության հասցեի տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։

Գրանցումն ավարտելուց հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը կապ է հաստատում ծնողի հետ՝ նորածնի տնայցն ու առաջնային զննումն իրականացնելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+