Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:25

Մերձավոր Արևելքում «նոր ճակատի» բացման վտանգ կա․ ԶԼՄ

Մերձավոր Արևելքում «նոր ճակատի» բացման վտանգ կա․ ԶԼՄ

Սաուդյան Արաբիան սկսել է նախապատրաստվել եմենցի հութիների հետ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ իր նավերի, օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո, հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների և սաուդյան աղբյուրների։

Թերթի գնահատմամբ՝ իրավիճակը կարող է «նոր ճակատ» բացել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունում։

Սաուդցի պաշտոնյան, անանունության պայմանով, հայտարարել է, որ Էր Ռիադը նախապատվությունը տալիս է խաղաղությանը, սակայն պատրաստ է պատերազմի և պաշտպանվելու է «ցանկացած անհրաժեշտ միջոցով»։ Նրա խոսքով՝ եթե հարձակումները շարունակվեն, թագավորությունը պատրաստ է ավիահարվածներ հասցնել՝ Եմենի կառավարական ուժերին աջակցելու համար։

Հութիների քաղաքական ներկայացուցիչ Մուհամմադ ալ-Բուհայթին հայտարարել է, որ իրենք «գործնականում արդեն պատերազմի մեջ են Սաուդյան Արաբիայի հետ» և խոստացել է, որ լայնամասշտաբ բախման դեպքում «կոչնչացնեն թագավորության բոլոր նավթային և կենսական նշանակության օբյեկտները»։

ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգն, իր հերթին, զգուշացրել է, որ Եմենն այսօր կանգնած է լայնամասշտաբ հակամարտության վերսկսման առավել լուրջ ռիսկի առջև, քան 2022 թվականի զինադադարից ի վեր որևէ այլ պահի։

Հութիները Եմենում գործող, Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժումն են։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո հութիները վերսկսել էին հրթիռային հարձակումներն ու գործողությունները Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։

Հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին՝ սպառնալով թիրախավորել թագավորության հետ կապված նավերը։ Օգոստոսին հութիները մի շարք հարձակումներ էին իրականացրել Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի և նավթային ենթակառուցվածքների դեմ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+