Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:26

Էգեյանում մեր ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ․ Հունաստանը՝ Թուրքիային

Էգեյանում մեր ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ․ Հունաստանը՝ Թուրքիային
Հունաստանի ինքնիշխանությունը հստակ և վերջնականապես ամրագրված է միջազգային պայմանագրերով և քննարկման ենթակա չէ, հայտարարել է Հունաստանի արտգործնախարարությունը։

Le Monde-ը գրել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խորացել են նաև ծովային տարածքների սահմանազատման, թուրքական օդանավերի կողմից հունական օդային տարածքի խախտումների և Անկարայի «Կապույտ հայրենիք» դոկտրինի պատճառով։

Օգոստոսի 15-ին Թուրքիան ստեղծել էր երկու ազգային ծովային պարկ՝ Էգեյան ծովի հյուսիսարևելյան հատվածում և Արևելյան Միջերկրականում։

Հունաստանը հայտարարել էր, որ այդ տարածքների սահմանները դուրս են գալիս Թուրքիայի տարածքային ջրերից, ընդգրկում են բաց ծովի հատվածներ և տարածվում հունական մայրցամաքային շելֆի վրա։

Աթենքի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից իր իրավազորությունից դուրս տարածքներում ծովային պարկերի միակողմանի ստեղծումն իրավական հետևանքներ չի առաջացնում և հակասում է միջազգային իրավունքին։ Հունաստանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ այդ քայլը խաթարում է երկու երկրների միջև փոխըմբռնումը պահպանելու ջանքերը։ 

Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովի շուրջ տարաձայնությունները սրվել են 1970-ականներին՝ մայրցամաքային շելֆի սահմանազատման և նավթի որոնման աշխատանքների պատճառով։ Հետագայում վեճին ավելացել են տարածքային ջրերի, օդային տարածքի և կղզիների կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+