Վանաձորում այսօր՝ օգոստոսի 15-ին, «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: ՀՎԿԱԿ-ից հավելել են, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։
Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև փորլուծություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







