Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:30

Գլենդելում 5 հայ է ձերբակալվել խարդախության և տվյալների գողության կասկածանքով

Գլենդելում 5 հայ է ձերբակալվել խարդախության և տվյալների գողության կասկածանքով

Գլենդելում տեղի ուստիկանությունը փոստի, անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով հինգ հայի է ձերբակալել, հայտնել են տեղի իշանությունները։

Նշվում է, որ հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ քննիչները տեղեկություններ են ստացել անհայտ անձանց կողմից բնակարանների փոստարկղերից նամակներ հանելու վերաբերյալ։ Ականատեսները տեսել էին, թե ինչպես են կասկածյալները նամակներ վերցնում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։

Հետաքննության ընթացքում քննիչները պարզել են կասկածյալներից մի քանիսի ինքնությունը։

«Պարզվել է, որ նրանք օգտագործել են այլ անձանց անձնական տվյալները՝ խարդախությամբ վարկային քարտեր ձեռք բերելու նպատակով, որոնք այնուհետև փոստով ուղարկվել են բնակելի համալիրի բնակարաններ։ Հետաքննությամբ նաև պարզվել է, որ կասկածյալները վնասել են փոստարկղերի փականները և դրանք փոխարինել կեղծ փականներով՝ այդպիսով չարտոնված մուտք ստանալով փոստարկղեր», — ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 13-ին, ընթացող հետաքննության շրջանակում, քննիչները բնակելի համալիրում խուզարկություններ են իրականացրել։ Արդյունքում ձերբակալվել և Գլենդելի ոստիկանության կալանավայր են տեղափոխվել Գլենդելի հինգ բնակիչներ՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Կալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։

Խուզարկությունների ընթացքում քննիչները հայտնաբերել են այլ անձանց անձնական տվյալներ, վարկային քարտերի տվյալների վերագրանցման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+