Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրան 28 դրվագով մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Քննության վարկածով՝ 2016-2019 թվականներին նա համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ կազմել է աճուրդներ անցկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ապօրինի օտարվել է Քասախ համայնքին պատկանող 28 հողամաս։ Այս վարույթով Մկրտչյանին և ևս 5 անձի ձերբակալել էին օգոստոսի 10-ին։ Մկրտչյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







