Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին. ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինն ընդգծել է, որ անդամ պետություններից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու որոշումները լիովին վերապահված են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդին՝ կազմակերպության կանոնադրության համապատասխանդրույթներին համաձայն։

Ռուս բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Երևանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց և բյուջեի վերաբերյալ որոշումները ստորագրելուց հրաժարվելը չի չեղարկում Հայաստանի՝ սահմանված ժամկետներում անդամավճարները վճարելու պարտավորությունը։

Նա նաև հավելել է, որ ցանկացած միջազգային կազմակերպությունում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, նման իրավիճակների համար համապատասխան ընթացակարգեր նախատեսված են հիմնարար փաստաթղթերով։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները 2021-2022 թվականներին։ 2026 թվականի հունիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ Հայաստանն արդեն երրորդ տարին չի վճարում կազմակերպության անդամավճարները՝ դե յուրե մնալով ՀԱՊԿ անդամ։

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության խորհրդի, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Միևնույն ժամանակ, անդամ պետության պարտավորություններին առնչվող որոշումները կարող են ընդունվել առանց այդ երկրի ձայնը հաշվի առնելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+