ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղը տարածվել է մարմնի այլ մասերում և նրան ուժեղ ցավ է պատճառում, Reusters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նրա որդին՝ Հանթեր Բայդենը։
«Քաղցկեղը տարածվել է՝ մետաստազներ տալով ոսկորներում։ Դա նրան ուժեղ ցավ է պատճառում և ուժասպառ անում։ Բայց նա նախկինի պես դիմանում է»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Բայդեն կրտսերը։
2025 թվականի մայիսին բժիշկները Բայդենի մոտ ախտորոշել էին շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև։ Նրան 12-18 ամսվա կյանք էին կանխատեսել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







