«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի արտիստները օգոստոսին հանդես կգան Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հյուրախաղերի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն դասական բալետային բեմադրություններ և տոնական գալա-համերգ։
Ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետները, ինչպես նաև Ադոլֆ Ադանի «Ժիզելը»։
Ներկայացումների ժամանակացույցը՝
▪️ Օգոստոսի 11, 12 և 13 — Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճը»,
▪️ Օգոստոսի 14 և 15 — Ադոլֆ Ադան, «Ժիզել»,
▪️ Օգոստոսի 16 և 18 — Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին»,
▪️ Օգոստոսի 19 և 20 — Պյոտր Չայկովսկի, «Մարդուկ-Ջարդուկը»,
▪️ Օգոստոսի 21 — տոնական բալետային գալա-համերգ։
Ներկայացումները կանցկացվեն ձայնագրված երաժշտության ուղեկցությամբ։
Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







