Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը մասնակցած 22 քաղաքացի դիմել է բժշկական կենտրոններ՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Քաղաքացիները բուժհաստատություն են դիմել հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը, նրանց մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Նշվում է, որ հիվանդների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Գերատեսչությունից հավելել են, որ հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







