Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:17

Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել

Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) փոփոխություններ է կատարել մեծ և առանձնահատուկ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների չափորոշիչներում։ Նոր համադրությունների ներդրումը նպատակ ունի բավարարել քաղաքացիների հետաքրքրությունը և լրացուցիչ մուտքեր ապահովել պետական բյուջե:

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի փոխանցմամբ՝ նախկինում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում կիրառվում էր միայն «4 զրո + 1 թիվ» կամ «5 զրո» բանաձևը։ Քաղաքացիների դիմումների և հետազոտությունների հիման վրա սահմանվել են նոր կոմբինացիաներ։

Նրա խոսքով՝ նոր չափորոշիչներով համարանիշների մի կողմում միշտ գտնվում են զրոները (ֆիզիկական անձանց համար՝ 2 զրո, իրավաբանական անձանց համար՝ 3 զրո), իսկ մյուս կողմում՝ կրկնվող կամ հատուկ համադրությամբ թվեր (օրինակ՝ 00 AA 771 կամ XX 000 տիպի)։

Նոր չափորոշիչները վերաբերում են բացառապես 7 նիշ ունեցող (5 թիվ և 2 լատինական տառ) համարանիշներին և չեն տարածվում մոտոցիկլետների կամ այլ տրանսպորտային միջոցների վրա։

Եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընդհանուր գնային սանդղակն սկսվում է 60 000 դրամից և հասնում 8 միլիոնի, ապա նոր ավելացված համադրությունները տեղաբաշխվել են 250 000-ից մինչև 8 միլիոն դրամ միջակայքում։

«Սա նշանակում է, որ Ներքին գործերի նախարարի հրամանի առումով՝ մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Ավելացրել ենք այն սեգմենտներում, կառավարության որոշմամբ և հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250 000-ից մինչև 8 միլիոնի միջակայքում»,- պարզաբանել է նա։

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը ներկայացրել է վաճառքի փաստացի ցուցանիշները։

Էլեկտրոնային աճուրդներ (2024 թ. փետրվարի 1-ից). առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդով օտարվել է 49 համարանիշ, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ։

«Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերն ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, և 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400 000 դրամ»,- նշել է նա։

Գևորգյանի խոսքով՝ քաղաքացիների կողմից առավել մեծ հետաքրքրություն է գրանցվել 600 000 դրամ արժողությամբ համարանիշների նկատմամբ. կարճ ժամանակահատվածում վաճառված 224 համարանիշից 165-ը հենց այս գնային սեգմենտում էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+