Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ Կորեայի Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր:
«Արենի-1»-ի ավելացմամբ՝ Հայաստանն այժմ ունի 8 վայր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ վերջին 3 տարվա ընթացքում ավելացնելով 4-ը 1995 թվականին սկզբնապես գրանցված 4 վայրին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







