Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում։
BMW և Toyota մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով նաև 6 քաղաքացի է տուժել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հայտնել են գերատեսչությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






