Տավուշի մարզի Գեղահովիտ գյուղում 19-ամյա պայմանագրային զինծառայողն անզգուշաբար ընկել է Խաչաղբյուր գետը և ջրահեղձվել, հայտնել է Shamshayn.com-ը։
Ըստ հրապարակման՝ դեպքի մասին ՆԳՆ-ն ահազան է ստացել հուլիսի 10-ին՝ ժամը 14։50-ին։ Քաղաքացիները, մինչև փրկարարների ժամանումը, գետից դուրս են բերել զինծառայողի մարմինը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ նա «ազգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին»։
Ջրահեղձ եղած զինծառայողը Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր, հայտնել է կայքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






