Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:42

Շուշիի համաժողովում քննադատել են ՌԴ-ին՝ փոքրամասնությունների խտրականության համար

Շուշիի համաժողովում քննադատել են ՌԴ-ին՝ փոքրամասնությունների խտրականության համար

Օկուպացած Արցախի Շուշի քաղաքում կայացած միջազգային համաժողովում քննադատել են Ռուսաստանին՝ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության համար, հայնտնում է JAM news-ը։

Գործակալության տվյալներով՝ համաժողովի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը, դադարեցնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հարկադիր ուղարկումն ուկրաինական ճակատ և վերջ դնել համակարգային խտրականությանն ու քսենոֆոբիային։

Լրատվամիջոցների տվյալներով՝ համաժողովի հռչակագրում հիշատակվել են չերքեզները, լեզգիները, ավարները, թաթարները, կումիկները, չեչենները, սախաները, բուրյաթները և Ռուսաստանի ոչ ռուս ժողովուրդներ։

Ադրբեջանի էթնիկ քաղաքականության, այդ թվում՝ հայերի նկատմամբ վերաբերմունքի և փոքրամասնությունների իրավունքների հարցերը միջոցառման ընթացքում չեն քննարկվել։

Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հետազոտողներ և փորձագետներ 10 երկրից՝ Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից և Իսրայելից։

Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունը սրվել էր Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ ուժային գործողություններից և AZAL-ի ինքնաթիռի կործանման շուրջ տարաձայնություններից հետո։ Հուլիսի 6-ին Ադրբեջանը ՌԴ-ին բողոքի նոտա էր հղել Ուկրաինայում SOCAR-ին հասցված հարվածից հետո։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում Բաքուն պարբերաբար անցկացնում է միջազգային համաժողովներ, ֆորումներ և մշակութային միջոցառումներ։

Կարդացեք նաև՝

Ադրբեջանն Արցախում Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձաններ է ավերել

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+