Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային հատվածում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 2 տուժած, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ հրապարակման՝ պայթյունի ահազանգը Փրկարար ծառայությունն ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 17։00-ին։
Նշում է, որ պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում, բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ հրշեջ փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






