Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:09

Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջանի» թեման «հայելային արձագանք» է անվանել

Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջանի» թեման «հայելային արձագանք» է անվանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ազգային ժողովի ընտրություններից հետո Ադրբեջանում ակտիվացած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմային՝ այն որակելով որպես «հայելային արձագանք» Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների։

Նրա խոսքով՝ հաճախ ուշադրության կենտրոնում է հայտնվում, օրինակ, ԱՄՆ սենատում այդ թեմայով հնարավոր քննարկումը, սակայն անտեսվում է այն փաստը, որ օրեր առաջ հայկական կազմակերպություններն առաջ էին մղել նախաձեռնություններ, որոնք, վարչապետի գնահատմամբ, առնչվում են Ղարաբաղյան շարժման շարունակականության գաղափարին։

Փաշինյանը շեշտել է, որ քանի դեռ Հայաստանում շարունակվում են նմանատիպ խորհրդանիշների և հռետորաբանության կիրառումը, օրինակ՝ Ազգային ժողովում Արցախի դրոշների առկայությունը, նույնատիպ արձագանքներ են լինելու նաև հակառակ կողմից։ Նրա համոզմամբ՝ այս երևույթները փոխկապակցված են և պայմանավորում են միմյանց։

Միևնույն ժամանակ՝ վարչապետը վստահեցրել է, որ նման քննարկումները գործնական նշանակություն չեն ստանալու, քանի դեռ գործող իշխանությունը պահպանում է իր ներկայիս դիրքորոշումը։

Խոսելով արտերկրում գործող հայկական լոբբիստական շրջանակների նախաձեռնությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղյան շարժման օրակարգը տարբեր հարթակներում վերակենդանացնելու ցանկացած փորձ անխուսափելիորեն առաջացնելու է համարժեք հակազդեցություն։

Վարչապետի կարծիքով՝ նման նախաձեռնությունները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել և նոր ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։

Փաշինյանի խոսքով՝ իշխանությունները նման քայլերը գնահատում են որպես հասարակությանը նոր արկածախնդրության մեջ ներգրավելու փորձ և հայտարարում են, որ իրենց լիազորությունների շրջանակում գործելու են դրանք կանխելու ուղղությամբ։

Նա նաև անդրադարձել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների համաձայնագրին՝ հայտարարելով, որ վտանգներ չի տեսնում։

Համաձայնագիրը, որը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ երկու երկրների տարածքներով, ըստ Փաշինյանի, սպառնալիքներ չունի և Ադրբեջանից կախվածություն չի առաջացնում։

«Անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա։ Ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան Հայաստանի տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է»,- նշել է Փաշինյանը։

Հունիսի 22-ին Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն էր կազմակերպվել։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Երևանը, «պատմական ադրբեջանական հողեր» են և խոսում է այնտեղ ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին։ Բաքուն այս հարցը ներկայացնում է որպես խաղաղության գործընթացի օրակարգի բաղադրիչ, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ նման պահանջները տարածքային հավակնություններ են պարունակում և հակասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությանը։

Ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին դեռևս ԱԺ ընտրություններից առաջ բարձրաձայնում էին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այս օրակարգի առաջմղումը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։

Կարապետյանը նաև նշել էր, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի խլման գործընթացը պատահական չէ, քանի որ այնտեղ նախատեսվում է տեղակայել ադրբեջանական «Երևանի թատրոնը», որի գլխամասը Բաքվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+