Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:54

Չինաստանն Իսրայելին կոչ է արել առաջնորդվել Իրանի վերաբերյալ պայմանավորվածությամբ

Չինաստանն Իսրայելին կոչ է արել առաջնորդվել Իրանի վերաբերյալ պայմանավորվածությամբ

Չինաստանն Իսրայելին և մյուս շահագրգիռ կողմերին կոչ է արել գործել՝ առաջնորդվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Ճեպազրույցի ընթացքում համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Այս պատասխանատու պահին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Իսրայելը, պետք է գործեն՝ ելնելով տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն առաջին փուլի պայմանավորվածությունների իրագործմանն ու երկրորդ փուլի շուրջ բանակցությունների առաջմղմանը, այլ ոչ թե այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացին»,- նշել է նա։

Դիվանագետն ընդգծել է նաև Չինաստանի պատրաստակամությունը՝ «շարունակելու կիրառել իր ազդեցությունն ու համագործակցել միջազգային հանրության հետ՝ ջանքեր գործադրելով Մերձավոր Արևելքում հարատև խաղաղության և կայունության հասնելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին կիրակի օրը հաստատել էին փոխըմբռնման հուշագրի ավարտը, որը նախատեսված է ստորագրել Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ներառում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է8, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ոչինչ չի պարտավորեցնում Իսրայելին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+